Ուզում էր բանտից դուրս գալուց Հայաստանում դրական փոփոխություններ տեսնել

Ուզում էր բանտից դուրս գալուց Հայաստանում դրական փոփոխություններ տեսնել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.

«Նիկոլի ճղճիմ հրահանգով ապօրինաբար կալանավորված Արմեն Գրիգորյանին վերջին անգամ հանդիպել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Պատգամավորներ Անդրանիկ Թևանյանի  ու Արթուր Խաչատրյանի հետ այցելել էինք կալանավայր՝ ապօրինաբար ազատությունից զրկված մեր ընկերներին տեսնելու:

Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել, բայց ստացվեց այնպես, որ մենք կարողացանք հանդիպել: Թեև որոշակի առողջական խնդիրներ ուներ, բայց տրամադրությունը բարձր էր, ամենևին ընկճված չէր: Սեղանին Մարկեսի գիրքն էր: Մեզ տեսավ ու զարմացավ, որ կարողացել էինք իր խուց մտնել:
Ասաց, որ դրսում պայքարող մարդիկ չմտահոգվեն իր մասին, այլ աշխատեն միայն սրան վռնդելու ուղղությամբ:  

Ուզում էր բանտից դուրս գալուց Հայաստանում դրական փոփոխություններ տեսնել: Ափսոս՝ չհասցրեց: Արմենին նիկոլը սպանեց։ Բայց ես ինձ, մեզ, բոլորիս էլ եմ մեղավոր համարում այս վիճակի համար: Հանգչիր խաղաղությամբ, Արմե՛ն...  

Միակ բանը, որ խոստանում եմ, մինչև վերջ կռիվ տալն է: Այս մահաբեր ոհմակին պետք է հեռացնենք: