Ուկրաինայի մի շարք մարզերում կրկին օդային տագնապ է

Ուկրաինայի մի շարք մարզերում կրկին օդային տագնապ է

Ուկրաինայի հարավում, արևելքում և հյուսիսում՝ միանգամից մի քանի մարզերում օդային տագնապ է հայտարարվել։

Այդ մասին են վկայում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության օդային տագնապի առցանց քարտեզի տվյալները, փոխանցում է Lenta.ru-ն։

Այսպես, օդային տագնապի ազդանշաններ են հնչում Սումիի, Պոլտավայի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերում, ինչպես նաև Կիևի կողմից վերահսկվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) որոշ հատվածներում։