Փաշինյանը երկու ոտքով թակարդն է ընկել

Փաշինյանը երկու ոտքով թակարդն է ընկել

Հայաքվեն ինչ որ տեղ իշխանության համար թակարդում դրված խայծ է։ Կողքից թվում է, թե Փաշինյանը գործում է «վարպետորեն» , բայց ասեմ, որ իր պրիմիտիվ գործելակերպով Փաշինյանը երկու ոտքով  ընկել է թակարդ։ Մինչև հիմա նա հանրությանը կերակրել է մի կերակրատեսակով, որը կոչվում է «նախկիններն են հանձնել կամ մինչև ինձ գրավոր փաստաթղթեր են ստորագրած եղել ու հանձնել»։ Ճոռոմ, խճճված փաստաթղթեր էր մեջտեղ բերում, մոլորեցնում հանրությանը, թե տեսեք՝ Արցախը փաստացի ու Հայաստանի շատ հատվածներ այսինչ, այնինչ փաստաթղթերով հանձնված է եղել։ Ես հիմա նրա հայտարարություններից կոնկրետ մեջբերումներ չկատարեմ՝ կրկին և կրկին խճճելով ձեզ, բայց ասեմ, որ Հայաքվե նախաձեռնությունը տվեց իր առաջին պտուղը։ 

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Որևէ մեկդ կասկածու՞մ է, որ բոլոր հանձնաժողովների գլուխ կանգնած է Նիկոլ Փաշինյանը և այդ մերժումներն ու խափանումները կատարվում են նրա պատվերով։ Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր և ամեն ինչ կատարվել էր նախկինների օրոք, իսկը ժամանակն է դուրս գալ մարտադաշտ և հանրությանն ապացուցել, որ նախկիններն են հանձնել ամեն ինչ և ժամանակն է, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության կամ խիստ պատժի։ Ինչու՞ չի անում։ Ինչու՞ ատամներով կառչել է այդ փաստաթղթի խափանմամբ։ Ինչու՞ չի ուզում, որ խիստ պատժի ենթարկվի այն անձը, ով հրաժարվում է  Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնում է։  Եթե ինքը չէ այդ անձը, նախկեններն են, ինչու՞ է հրաժարվում պատեհ առիթից։ Ինքն էր չէ՞ ասում՝ «Մենք, բոլորս ամաչելու ոչ մի բան չունենք»։ Ուրեմն թող ընդունեն այդ օրենքը և ամաչեն նախկինները։  

Գնալով ավելի է խորանալու այդ ինչուները և Փաշինյանը հանրության առաջ կանգնելու է մորեմերկ, պաշտպանվելու համար մի շապիկ անգամ չի ունենալու։