«Հրապարակ». Եվս մեկ էլիտար հարսանիք՝ «սեւերի» մասնակցությամբ

«Հրապարակ». Եվս մեկ էլիտար հարսանիք՝ «սեւերի» մասնակցությամբ

Երեկ մենք գրել էինք, որ հարսանիքների սեզոնը բացվում է, եւ նշել էինք, որ առաջիկա օրերին 3 էլիտար հարսանիք է կայանալու Երեւանում, բայց մեկը բաց էինք թողել․ սեպտեմբերի 28-ին՝ կրկին «Դվինում», կայանալու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբորորդու՝ Աբրահամի, եւ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Սամվել Ավետիքյանի դստեր՝ Մարիամի հարսանիքը։ Մոտ 400 հյուր է ներկա լինելու։ Եվ եթե սպասվող հարսանիքներին ավելի շատ «սպիտակներն» են լինելու, ապա այս հարսանիքին հիմնականում կլինեն «սեւերը», այդ թվում սպասվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը։