Ինչու՞ են Իրանի զինվորականները ժամանել Ռուսաստան

Ինչու՞ են Իրանի զինվորականները ժամանել Ռուսաստան

Իրանի ռազմական պատվիրակությունը ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիյումարս Հեյդարիի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա՝ քննարկելու երկկողմ ռազմական համագործակցության հարցերը: 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ երկկողմ բանակցությունների պաշտոնական մասը կայացել է ցամաքային զորքերի գլխավոր կոմիտեում։ 

Այնտեղ քննարկվել են ռազմական համագործակցության ու փոխգործակցության հարցեր, որոնք ուղղված են նախագծերի իրականացմանը, որոնց նպատակը երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացումն է:

«Իրանը Ռուսաստանի Դաշնության կողմից դիտարկվում է որպես Մերձավոր Արևելքի առանցքային պետություններից մեկը։ Այն Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ մշտական ինտենսիվ քաղաքական երկխոսությունը մեր գործընկերության ներկա փուլի բնորոշ առանձնահատկությունն է», – ասել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը:

Նշվում է, որ Սալյուկովն ու Հեյդարին պայմանավորվել են համագործակցության ընդլայնման մասին: