Ռազմական հեղաշրջման փորձ․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

Ռազմական հեղաշրջման փորձ․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության մարտիկներին խաբեությամբ «հանցավոր արկածախնդրության» են ենթարկել։ Գերատեսչությունում Պրիգոժինի զինյալներին հորդորել են հրաժարվել «զինված ապստամբությանը» մասնակցելուց։

«Դիմում ենք «Վագներ»-ի մարտիկներին. Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ:
Ձեր ընկերներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական ​​տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը»,- նշել են ՊՆ-ում։

Գերատեսչությունում ընդգծել են, որ իրենց դիմած բոլոր մարտիկներին ու հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնությունը։ 

«Խնդրում ենք ձեզ ցուցաբերել խոհեմություն և հնարավորինս շուտ կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»,- ընդգծել են ՊՆ-ում։