Հայտնի են ամենից անհուսալի գաղտնաբառերը

Հայտնի են ամենից անհուսալի գաղտնաբառերը

NordPass ընկերությունը հրապարակել է համացանցի օգտատերերի կողմից օգտագործված ամենաանհուսալի գաղտնաբառերը 2019 թվականի համար։ Եվ այսպես, պարզ թվային կոմբինացիաներից բաղկացած գաղտնաբառերը, ինչպիսիք են՝ 12345,111111,123321 կամ asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx QWERTY տառակապային գաղտնաբառերը, համարվում են ամենից անհուսալին։ Անհուսալի են նաեւ՝ password, iloveyou, test princess monkey family football բառերը որպես գաղտնաբառ կիրառելը։ Մասնագետները նշում են, որ ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի խոցելի գաղտնաբառերում էական փոփոխություններ չկան եւ հիմնականում խոցելի գաղտնաբառերը այս տարի համընկնում են նախորդ տարիների ուսումնասիրությունների արդյունքում պարզված խոցելի գաղտնաբառային կոմբինացիաների հետ։