Կիրկորովին դատի տված անձը դատի է տվել նաև Պոգաչովային և Օրբակայտեին

Կիրկորովին դատի տված անձը դատի է տվել նաև Պոգաչովային և Օրբակայտեին

Ռուսական էստրադայի պրիմադոննա՝ երգչուհի Ալլա Պուգաչովային և նրա դստերը՝ Քրիստինա Օրբակայտեին դատի է տվել Սարատովից ձեռներեց Անատոլի Ռիսկովը։
Այդ մասին հայտնել են Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի քաղաքային դատարանից, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ գործով երրորդ կողմը Սոլնեչնոգորսկի վարչակազմի գույքի կառավարման կոմիտեն է, իսկ բուն նիստը նախատեսված է հոկտեմբերի 31-ին։
Ռիսկովը դիմել է դատարան՝ պահանջելով քանդել որոշակի կառույց, որը կանխում է անարգել մոտենալը դեպի ափամերձ գիծ։

«Հայցվորը խնդրում է պարտավորեցնել՝ ապահովելու ազատ մուտքը ջրի ափ՝ քանդելով ամբաստանյալներին պատկանող հողամասերի սահմաններում գտնվող կառույցները», - ասել է Մոսկվայի Սոլնեչնոգորսկի քաղաքային դատարանի նախագահի օգնական Եկատերինա Բելոուսովան։ 

Լրատվամիջոցների տեղեկությամբ, խոսքն Ալլա Պուգաչովայի՝ Սոլնեչնոգորսկի շրջանի Բերեժկի գյուղում գտնվող գյուղական ամառանոցի տարածքին կից մի կառամատույցի մասին է։

Նախկինում ՌԴ ժողովրդական արտիստն այնտեղ վարձակալել էր ափն ու կառամատույցը։ Ալլա Պուգաչովան և Քրիստինա Օրբակայտեն դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։
Ռիսկովն առաջին անգամը չէ, որ դատի է տալիս հայտնիներին. Այսպես, այս տարվա փետրվարին նա Օդինցովոյի քաղաքային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ֆիլիպ Կիրկորովի։