Ինչո՞ւ են Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկել

Ինչո՞ւ են Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկել

Քննչական կոմիտեն  հաստատում է, որ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու գործողությունը որեւէ առնչություն չունի Ֆուտբոլի ֆեդերացիայի քրեական գործի հետ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը` ասելով, որ Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է եւ ցուցմունքներ է տվել: Նա գործով ունի վկայի կարգավիճակ։

Մակինյանի խոսքով՝ Հայրապետյանին չեն հայտնել բերման ենթարկելու պատճառները․
«Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանին Տեր-Նակալյանի բերման ենթարկվելը, կարող եմ ենթադրել, որ թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով են բերման ենթարկել: Երբ այլ բան չի լինում մարդկանց բերման ենթարկելու, այդ պատճառաբանությունը միշտ կա ու կա»,- ասաց Հայրապետյանի պաշտպանը՝ ասելով, որ իրեն դեռ թույլ չեն տվել մտնել ոստիկանության վարչական շենք։

«Սա առաջին դեպքը չէ, երբ հնարավորություն չի տեղծվում անձանց իրավաբանական պատշաճ օգնություն ցուցաբերել, ուստի Ոստիկանությանն առաջարկում եմ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնել այն ժամանակ, երբ պետը տեղում կլինի»,- հավելեց Մակինյանը։