Հայ երկրպագուները Ռիգայում դիմավորել են Հայաստանի հավաքականին

Հայ երկրպագուները Ռիգայում դիմավորել են Հայաստանի հավաքականին

Վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 20:00-ին, Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական տուրի շրջանակում Լատվիայի հավաքականը ընդունելու է Հայաստանի ընտրանուն։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն ժամանել է Ռիգա,  օդանավակայանում ֆուտբոլիստների և մարզիչների համար «Առաջին հայկական ճակատը» շքեղ ընդունելություն է կազմակերպել։