2020 թվականից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով, իսկ «Բրաբուս» քշող նպաստառուները կզրկվեն նպաստից | «Հրապարակ» 26.12.2019

2020 թվականից կենսաթոշակները կբարձրանան 10 տոկոսով, իսկ «Բրաբուս» քշող նպաստառուները կզրկվեն նպաստից | «Հրապարակ» 26.12.2019

2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է նպաստառուների ցանկին, ապա վարչապետն ասաց, որ չենք կարող այն կանխավարկածով գնալ, որ ՀՀ-ում նպաստառուների գործող ցանկը համապատասխանում է նպաստի կարիք ունեցող քաղաքացիների թվին: Նա հայտնեց, որ քրեական գործեր կան հարուցված և մինչև հինգ հարյուր միլիոն դրամ չարաշահումների մասին է խոսքը:

«Կեղծ նպաստառուների անվան տակ 500 միլիոն դրամի չարաշահում է եղել: Էս հարցում պետք է շատ սկզբունքային ու հետևողական գնալ ու մաքրել էդ ցուցակները, որպեսզի էդ «Բրաբուս» քշողները նպաստ չստանան»,- ասաց վարչապետը:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»