Որքան գումար է վաստակել Ռուսաստանը 3 տարում զենքի վաճառքից

Որքան գումար է վաստակել Ռուսաստանը 3 տարում զենքի վաճառքից

Վերջին երեք տարում զենքի վաճառքից Ռուսաստանը վաստակել է 50 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմազովը, ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման։ Միայն անցյալ տարի արտահանվել է 15 միլիարդ դոլարի զենք զինամթերք եւ սպառազինություններ, իսկ վերջին երեք տարիների վաստակած գումարը կազմել է 50 միլիարդ դոլար։

Չեմազովը նշել է, որ հիմնականում արտահանվել են շուկայում առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմաուսումնական ինքնաթիռներ, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաեւ հարվածային եւ ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես՝ Ս-400-ներ։