Որքան գումար են «խոպանչիները» տարեկան դուրս բերում Ռուսաստանից

Որքան գումար են «խոպանչիները» տարեկան դուրս բերում Ռուսաստանից

Ամեն տարի տարբեր հանրապետություններից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածները, կամ ինչպես ընդունված է ասել՝ «խոպանչիները» Ռուսաստանից դուրս են բերում ոչ պակաս, քան Ռուսաստանի ՀՆԱ 0,5 տոկոսին համարժեք գումար, որը ուղարկում են իրենց հայրենիք հանրապետություններ՝ իրենց ընտանիքներին, հարազատներին։ Այս տարում այդ գումարը կարող է հասնել 540 միլիարդ ռուբլու։ Այս մասին հայտնում է ՌԴ Կենտրոնական բանկը, ըստ Sputnik-ի փոխանցման։ Միայն այս տարվա առաջին եռամսյակին փոխանցումները կազմել են 1,85 միլիարդ դոլար, ինչը համարժեք է 135 միլիարդ ռուբլու։

Ամենաշատը Ռուսաստանից գումար փոխանցվում է Ուզբեկստան՝ 680 միլիոն դոլար՝ այս տարվա երեք ամիսների ընթացքում։ Այնուհետեւ գալիս են՝ Հայաստանը՝ 113,1 միլիոն դոլար, Բելառուսը՝ 102,9 միլիոն դոլար։ Ապա արդեն գալիս են Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Մոկդովան, Թուրքմենստանը։ ՌԴ ՆԳՆ տվյալներով Ռուսաստանում ապրում է Ուզբեկստանի ավելի քան 3,46 միլիոն քաղաքացի, Տաջիկստանի 1,93 միլիոն քաղաքացի, Ղրղզստանի՝ մոտ 0,73 միլիոն քաղաքացի։ Նշենք, որ դեպի Ուզբեկստան փոխանցումները ավելացել են 12,4 տոկոսով, եւ սա ԱՊՀ տարածքի համար եզակի արդյունք է, քանի որ մյուսների դեպքում կա նվազում։