Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն կողք կողքի ապրել բարիդրացիական հարաբերություններով․ Սերգեյ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն կողք կողքի ապրել բարիդրացիական հարաբերություններով․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սովորեն կողք կողքի ապրել որպես բարի հարեւաններ։ Այս մասին նա հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ, նշելով, որ պետք չէ ուշադրություն դարձնել այն հայտարարությունների վրա, որոնք հնչում են Բաքվից եւ Երեւանից, այլ պետք է ջանքեր ներդնել, որպեսզի պարզ մարդկանց կյանքը բնականոն հունի մեջ մտնի։

Նա նաեւ ասել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը պետք էր ավարտել շատ ավելի վաղ, քան դա արվեց։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային խնդիրներին, ապա դրանք Ղարաբաղի հետ որեւէ կապ չճունեն։ Իսկ այն, որ հաղորդակցության ուղիները պետք է բացվեն, հետաքրքրված են նաեւ Ռուսաստանը, Թուրքիան Իրանը, որոնց կարծիքը բանակցությունների ընթացքում պետք է հաշվի առնել։