Բանակը չի մասնակցել Մարտի 1-ին․Վ․ Բալասանյան

Բանակը չի մասնակցել Մարտի 1-ին․Վ․ Բալասանյան
Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում անդրադառնալով 0038 հրամանին, հայտարարեց, թե չի համարում, որ բանակն այդ ժամանակ մասնակցել է ներքաղաքական պայքարին։

«Միգուցե ոմանք մասնակցել են, բայց այդ հրամանները, ինչի մասին ժամանակ առ ժամանակ հարցնում եք, այդ հրամաններում այդպիսի բան չկա․․ 0038 հրամանը, հիմա ժամանակաին դա բոլորդ կտեսնեք՝ կասեք՝ ամոթ ա մեզ, այո 0038 հրամանով՝ զորքը բերվել է զորանոցային իրավիճակի, որը ցանկացած երկրում կգնային դրան, և զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին »-,հայտարարեց Վիտալի Բալասանյանն ու հարցրեց՝ դուք զորք տեսե՞լ եք էն ժամանակ, որ կրակում էին։ 0038. հայտնի հրամանում էդպիսի բան չկա, դուք տեսե՞լ եք զորք, որ կրակում էր։ Լրագրողներն էլ, ի պատասխաան հարցրեցին՝ բա «Չերյոմուխա 7» «Չերյոմուխա 3» ովքե՞ր էին կիրառում։ Վիտալի Բալասանյանն ասաց, թե Ներքին զորքերը ,ու որ բանակը երբևէ նման զինատեսակ չի ունեցել։