Ադրբեջանցի պաշտոնաթող հետախույզը հարցնում է

Ադրբեջանցի պաշտոնաթող հետախույզը հարցնում է

Հղելով moderator.az-ին, «Թուրան» գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակից Իլհամ Իսմայիլի հետեւյալ գրառումը. «Մեր զինծառայողը զոհվել է: Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ նա մոլորվել է:Մի՞թե զինվորներն այնքան ինքնագլուխ են, որ շփոթում են ճանապարհը:Ուրեմն նրա հրամանատարը չի կատարում պարտականությունները, ճիշտ չի ծառայում եւ վատ է վերաբերվում ենթականերին կամ էլ իրականում բոլորովին այլ բան է տեղի ունեցել: Սարսափելի է, որ զինվորականի դիակը մենք խնդրում ենք Կարմիր խաչից: Հիշվում է հինգ հետախույզների կորուստը 2017թ. փետրվարի 25-ին: Այն ժամանակ էլ պաշտպանության նախարարությունը մարդասիրական օգնություն էր խնդրել: Բանակում չկա՞ն հատուկ խմբեր, որ կարող էին դիակը դուրս բերել: Բանակն անզո՞ր է»:

Խոսքը սեպտեմբերի 22-ին դիվերսիոն ներթափանցման ժամանակ սպանված զինծառայողի մասին է: