Հայ շեֆ-խոհարարը արժանացել է Michelin-ի աստղի

Հայ շեֆ-խոհարարը արժանացել է Michelin-ի աստղի

Բրյուսելում գտնվող Bozar ռեստորանի շեֆ-խոհարար, մեր հայրենակից Կարեն Թորոսյանը արժանացել է Michelin ընկերության Կարմիր գիդի աստղի։ Ինչպես հայտնում է Հայկական Ասամբելայի մամուլի ծառայությունը, Թորոսյանի ռեստորանն արդեն չորրորդ տարին է, ինչ կարողանում է պահպանել աշխարհում ամենավարկանիշայիններից մեկը համարվող, որակի ասպարեզում տրվող աստղը։

2019-ին Թորոսյանի ղեկավարությամբ անցկացվել է GOURMET FEST-ը, որի նպատակն է ստեղծել եզակի ճաշացուցակ՝ եվրոպական եւ հայկական ավանդական ճաշատեսակների համադրությունից։