«Մեծ Յոթնյակում» հետեւում են կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը

«Մեծ Յոթնյակում» հետեւում են կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը

«Մեծ Յոթնյակի» երկրները հայտարարել են, որ հարկ եղած դեպքում պատրաստ են օգտագործել ֆիսկալ միջոցներ, եթե կորոնավիրուսի տարածման հետ կապված տնտեսական իրավիճակը վատթարանա։ Սրանով հանդերձ, «Մեծ Յոթնյակում» չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու։ Այս մասին հայտարարվել է անդամ երկրների ֆինանսների նախարարների հեռախոսային կոնֆերանսից հետո, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ անդամ երկրների կենտրոնական դրամատները շարունակում են իրականացնել իրենց մանդատները, դրանով իսկ աջակցելով գնային կայունությանը եւ տնտեսական աճին, ինչպես նաեւ ապահովելով ֆինանսական համակարգի կայունությունը։

Նշենք, որ «Մեծ Յոթնյակի» անդամ են՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան։