Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցի երկու զինվորական վերադարձվել է Բաքվին

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցի երկու զինվորական վերադարձվել է Բաքվին

Հայաստանի կողմից Ադրբեջանցի երկու զինվորական, ովքեր ձերբակալվել էին Հայաստանի ԱԱԾ կողմից, ազատ են արձակվել եւ վերադարձվել Ադրբեջանին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պնախարարությունը։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ երկու զինվորականներ, ովքեր ձերբակալվել էին հունվարի երեսունին, ազատ են արձակվել։ Զինվորականները ձերբակալվել են Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Միաժամանակ նաեւ ասվում է, որ հունվարի երեսունին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական զորակազմի բժշկական ջոկատը իրականացրել է ադրբեջանցի տասնվեց հիվանդացած զինվորականների տարհանումը Վանք եւ Մագավուզ գյուղերից։ Նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին։