Ինչու լրագրողին թույլ չտվեցին լուսաբանել Հայաստան-Թուրքիա խաղը․ դիմել են ՈւԵՖԱ-ին

 Ինչու լրագրողին թույլ չտվեցին լուսաբանել Հայաստան-Թուրքիա խաղը․ դիմել են ՈւԵՖԱ-ին

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը՝ Oragir.news-ը դիմում է ուղարկել ՈւԵՖԱ-ին։ Բանն այն է, որ ՈւԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան -Թուրքիա հանդիպման համար Oragir.News-ի հավատարմագրման հայտը ՀՖՖ-ի կողմից մերժվել էր։ Լրատվամիջոցը խնդրել է այդ խաղի համար հավատարմագրել լրագրող Արման Առաքելյանին։ ՀՖՖ-ի մերժումը, լրատվամիջոցի պնդմամբ, իրենց համար հիմնավոր չէ, իսկ ՈւԵՖԱ-ին ուղարկված նամակ-դիմումում նշված է ՀՖՖ-ի ապօրինի որոշման մասին։

Oragir.News-ը ակնկալում է անաչառ հետաքննություն, որովհետև վստահ է, որ մերժման իրական պատճառը լրատվամիջոցի անկախությունն է, և մերժումը պետք է դիտարկվի որպես ազատ խոսքի դեմ ՀՖՖ նախագահի և ղեկավարության կատարած ոտնձգություն։