Ովքեր են մինչ այս հայտարարել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Ովքեր են մինչ այս հայտարարել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Օգոստոսի 3-ից, ինչպես հայտնի է, քաղաքական ուժերը կարող են իրենց առաջադրման փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար։ Օգոստոսի 13-ը վերջին օրն է առաջադրման համար։ Ձեզ ենք ներկայացնում այն անձանց ու քաղաքական ուժերին, որոնք մինչև այս պահը հայտարարել են մասնակցության մասին։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան, «Քաղաքացիական պայմանագիր»
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն