Շախմատիստի կորոնավիրուսի թեստի պատասխանը ստացվել է խաղի կեսին․ նրան հեռացրել են խաղից, ճանաչել պարտված

Շախմատիստի կորոնավիրուսի թեստի պատասխանը ստացվել է խաղի կեսին․ նրան հեռացրել են խաղից, ճանաչել պարտված

«Ինդոնեզացի շախմատիստ Մեգարանտու Սուսանտոյի կորոնավիրուսային ПЦР-թեստի դրական պատասխանը ստացվել է Սոչիում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության խաղի ամենաթեժ պահին։ Երիտասարդին հեռացրել են խաղի կեսից եւ ճանաչել պարտված։ Նրա մրցակից ամերիկացի Ֆաբիանո Կարուանին ճանաչել են հաղթող։ Սուսանտոն մի քանի անգամ է թեստ հանձնել, եւ միայն վերջինն է եղել դրական։ Ընդ որում, միայն Ռուսաստանում հանձնածը։ Լաբորատորիան պարտավորված է եղել արդյունքները ներկայացնել մինչեւ խաղի սկիզբը, սակայն չի կարողացել։ Հիմա ինդոնեզացի շախմատիստը գիտի, թե ինչպես են ապրում ռուսներն իրենց հայրենի երկրում»,- գրում է Интересная Москва էջը։