«Հրապարակ». Ծառուկյանի հետ կատարվողը Սասուն Միքայելյանի սրտով չէ

«Հրապարակ». Ծառուկյանի հետ կատարվողը Սասուն Միքայելյանի սրտով չէ

Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը միանշանակ չի ընդունվել նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում: Մեզ ասացին, որ Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Սասուն Միքայելյանը մտերիմների մոտ տղամարդու խոսք է տվել, որ կողմ չի քվեարկելու նրա՝ պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու հարցին: Չնայած քվեարկությունը փակ, գաղտնի է, բայց, ըստ տեղեկությունների, քաղաքական որոշում է կայացվել, որպեսզի բոլորը մեկ մարդու նման կողմ քվեարկեն, թեպետ պահանջվում է ԱԺ 3/5-ի քվեն: