Հանրահայտ Microsoft-ը փակում է իր գրասենյակն Ադրբեջանում

Հանրահայտ Microsoft-ը փակում է իր գրասենյակն Ադրբեջանում

Աշխարհահռչակ Microsoft ընկերությունը փակում է իր գրասենյակն Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։
 
Ըստ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության՝ ընկերությունն իր գործընկերների միջոցով շարունակում է համագործակցությունը Ադրբեջանի պետական ​​կառույցների և մասնավոր ընկերությունների հետ։
 
Microsoft-ի այս որոշման պատճառները չեն հաղորդվում։