Մահն անգամ անշշուկ է մոտեցել նրան

Մահն անգամ անշշուկ է մոտեցել նրան

Կան մեծեր, որոնց հուշաքարը ժողովրդի պատմությունն է։ Նման մի  հուշաքար կա Կոմիտասի պանթեոնում , բայց երևի շատերը չգիտեն, թե ով է ամփոփված դրա տակ։ Հուշաքարը լուռ լալիս է։ Արցունքի կաթիլը կոպի տալից դուրս է ժայթքել ու մնացել կանգնած։ Մի ողջ հավերժություն այդ ծորացող կաթիլը մնացել է մեր ժողովրդի կոպի տակ։

Հուշաքարի տակ ամփոփված է Օֆելյան՝ հայ ժողովրդական երգի թագուհին։ Ծորացող արցունքն ու երգը նույնն են, երգը ծորում, ներթափանցում  է մարդու հոգին, արցունքը հոգուց ծորում է դուրս։ Բայց հուշաքարի վրա պատկերված արցունքախառն երգը մնացել է կոպից կախված։ Մի ողջ հավերժություն այդ արցունքը հայի կոպից կախվել ու չի ընկնում։ Ցավն ու նեղությունը, հոգսն ու տառապանքը հայն առել է կոպի վրա, ու ննջում է։ Ներքին մի զգացողություն հուշում է ինձ, որ Հայաստանն էլ ննջում է՝ դավին ու ցավին անտեղյակ։    

Օֆելյա Համբարձումյանին մահն անգամ անշշուկ է մոտեցել։ Տղան դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու և երբ 10 րոպե անց տուն է մտել, տեսել է, որ մայրը ննջում  է։ Հովհաննեսը ձայն է տվել մորը, բայց արձագանք չի ստացել։ Երկրորդ անգամ է ձայն տվել, հետո մոտեցել է նրան ու հասկացել, որ մայրն այլևս չկա»։