Գյումրիում փակվեց ներառական փուռ -սրճարանը

Գյումրիում փակվեց ներառական փուռ -սրճարանը

Հուլիսի 19-ին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում տեղի ունեցավ «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի պաշտոնական փակումը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Կարիտաս Ավստրիայի ծրագրի ղեկավար Ռոբերտ Մուսբրուգերը և այլք: Փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի ունեցավ «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը:

Իր խոսքում, ողջունելով ներկաներին` քաղաքապետը խոսեց «Հայկական Կարիտաս»-ի հետ քաղաքապետարանի ունեցած համագործակցության, այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերի մասին, ապա նաև անդրադարձավ «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրին, խոսեց դրա կարևորության և արդյունավետության մասին:

«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը իրականություն է դարձել Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի համաֆինանսավորմամբ: