Մի քանի դիտարկում այլ քաղաքներում իմ տեսածից

Մի քանի դիտարկում այլ քաղաքներում իմ տեսածից

Մի քանի դիտարկում այլ քաղաքներում իմ տեսածից`

1. Թբիլիսիից շատ բան ունենք սովորելու, այդ թվում` ինչպես պահպանել հին քաղաքի պատկերը, ինչպես լուսավորել քաղաքը ճաշակով ու ժամանակակից ոճով, ինչպես փակել փողոցները գեղեցիկ ձևով հետիոտնի կողմից անկանոն փողոց անցնելը կանխելու նպատակով, ինչպիսի աղբամաններ տեղադրել, ինչպես ոռոգել ծառերը և դրանց արմատները ինչպես փակել արևից և այլն։

2. Փարիզից ու Ժնևից` փողոց մաքրող շատ փոքր մեքենաներ ունենալով կարելի է ապահովել փողոցների իդեալական մաքրությունը քանի որ դրանք շատ արագ են ու արդյունավետ։ Տես տեսանյութը։ 
Նաև կարևոր է նույնությամբ տեղայնացնել հեծանիվների կայանման ու երթևեկի աշխատելաոճը Եվրոպայի զարգացած երկրների օրինակով` տես նկարները։

3. Փարիզից սովորել միասնական տոմսային համակարգը և ավտոմատ ժամանակացույցը ու դրա բովանդակային մասը, քանի որ այն ունի շատ զարգացած ու բազմաշերտ մետրո֊գնացք և ավտոբուս խաչաձևվված համակարգ որն աշխատում է շատ ճշգրիտ, ծառայում է թե աշխատանքային գրաֆիկի հետ համահունչ և թե զբոսաշրջիկի համար շատ մատչելի է ու կանխատեսելի։

4. Երևանին անհրաժեշտ են հայերեն ու անգլերեն լեզուներով շատ հստակ նշաններ, այդ թվում` փողոցի անուններ, ուղղության նշաններ, ավտոկայանում ու հետիոտնի ուղիների հստակ գծանշում  և այլն, որ ցանկացած այցելու հեշտ ու արագ կողմնորոշվի Երևանում։ Դա շատ էական ազդեցություն ունի Երևանի զարգացման ու այցելուների դրական տպավորություն համար։

5. Կայարանի կանգառներում, այդ թվում` մետրոյի, անհրաժեշտ է ունենալ ճամպրուկների պահման վճարովի պահոցներ, շատ հարմար է զբոսաշրջիկի համար իր ձեռքի բեռը դնել այդտեղ կես օրով կամ մեկ օրով, գնալ քաղաքը շրջել ու հետո նստել մետրո ու գնալ մեկ այլ վայր։

PS
Եվրոպական մի քանի քաղաքի տեղական ներկայացուցիչների/Երևանի ավագանու համարժեք պաշտոնյաններ/ հանդիպելով` հասկացել եմ, որ շատ իրատեսական է, որ մենք ունենանք Եվրոպական քաղաքներին համարժեք միջավայր շատ կարճ ժամանակում։ Դրա համար ոչ շատ գումար է պետք, ոչ էլ տարիներ, այլ անհրաժեշտ է կամք, ցանկություն ու հետևողականություն։

Հայկ Գրիգորյան