Սերժաբարոների և նրանց համակցվածների շեշտակի պակասն ինչ ասես արժե. Լևոն Բարսեղյան

Սերժաբարոների և նրանց համակցվածների շեշտակի պակասն ինչ ասես արժե.  Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համոզված էի, որ նոր Ազգային Ժողովն անհամեմատ որակյալ կազմ է ունենալու, քան նախորդները: Սերժաբարոների և նրանց համակցվածների շեշտակի պակասն ինչ ասես արժե: Նրանց փոխարեն խորհրդարանում են հանցագործությունների մեջ չթաթախված, բյուջետային միջոցներով սեփական բիզնեսները չբտած, սեփական բիզնեսներ չունեցող, ցինիզմով ու լպիրշությամբ հարկատուներին ու քաղաքացիներին չծաղրող, կարգին գիտելիքներով ու կրթությամբ, հանրային շահի պաշտպանության մեծաթիվ գործերում աչքի ընկած բազմաթիվ մարդիկ:

Ինձ թվում է՝ ամենակարևորը հետևյալն է նոր Հայաստանի համար. թույլ չտալ իշխանություն-հանրություն կապը որևէ պատճառով խզել, դա շատ է պատահել և ոչ միայն մեր երկրում, որտեղ եղել է՝ եղել է համարյա աննկատ, սահուն, ակամա, պատահական, երբեմն դիտմամբ: Հիմա ամեն ջանք պիտի դնել այդ կապը խզել թույլ չտալու համար, և իշխանության՝ հանրությունից ենթակայության գիտակցությունը կորցնելը թույլ չտալու համար: Կկարողանանք:Շնորհավորում եմ բոլորիս ակնհայտորեն որակյալ խորհրդարան ունենալու համար եւ բարեխիղճ ծառայություն եմ մաղթում նոր Ազգային Ժողովին»: