Ադրբեջանցի ոստիկանը ուժ է գործադրել անչափահասի նկատմամբ․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանցի ոստիկանը ուժ է գործադրել անչափահասի նկատմամբ․ ի՞նչ է հայտնի

Դեկտեմբերի 2-ին Գաբալայի շրջանի Վանդամ գյուղում քաղաքացի Ս.Աղաևը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելով, վտանգավոր իրավիճակ է ստեղծել հասարակական վայրում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։

Նշվում է, որ ներման ենթարկելու ժամանակ Աղաևի հետ եղած մերձավոր ազգականները և մոտակայքում գտնվող անչափահասը դիմադրել են ոստիկաններին և փորձել քարեր նետել նրանց վրա՝ արդյունքում վնասելով ծառայողական մեքենան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, երկու անձ ձերբակալվել է։

Միաժամանակ ներքին աուդիտ է իրականացվել անչափահասի նկատմամբ իր լիազորությունները գերազանցած ոստիկանի նկատմամբ, և նա հեռացվել է ներքին գործերի մարմիններից, հայտնել են ՆԳՆ-ից։