Պոզները՝ Նավալնու հետ տեղի ունեցածի մասին

Պոզները՝ Նավալնու հետ տեղի ունեցածի մասին

Լրագրող Վլադիմիր Պոզները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման գործը համարել է լուրջ հարված։ «Այդ դեպքը Նավալնու հետ շատ ավելի վտանգավոր է եւ քիչ ձեռնտու ռուսական ղեկավարության համար, քան նրա հետագա գործունեությունը։ Դա շատ լուրջ հարված է։ Եվ ինչպես պետք է այդ դրությունից դուրս գալ, ինչ անել այդ ամենի հետ, ես չգիտեմ»,- մասնավորապես ասել է Պոզները, ըստ «Սպուտնիկի» փոխանցման։

Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները այդ դեպքի հետ կապ չունեն։ Պոզները նաեւ ասել է, որ հավատում է եւ ռուս, եւ գերմանացի բժիշկների կարծիքներին եւ կարծում է, որ խնդիրը մոտեցումների մեջ է։