Մոլորակի ամենից անվտանգ երկիրը հայտնի է

Մոլորակի ամենից անվտանգ երկիրը հայտնի է

Global Finance հանդեսը հրապարակել է ամենից անվտանգ երկրների վարկանիշային ցանկը՝ 2019 թվականի համար։ Ցանկը կազմվել է 128 երկրների մի շարք անվտանգային եւ այլ պարամետրերի հաշվի առնմամբ։ Ցանկը կազմելիս նկատի են առնվել, թե տվյալ երկրում որքան է հավանական ռազմական կոնֆլիկտի բռնկումը, ինչ մակարդակի վրա է գտնվում հանցավորությունը տվյալ երկրում, ինչքանով է անձի անվտանգությունը եւ պաշտպանվածությունը ապահովված, ինչպիսին է տնտեսական զարգացման մակարդակը եւ ինչ հավանականություն կա բնական աղետների։ Առաջին քսանյակում ամենից անվտանգ երկրների եվրոպական պետություններն են զարգացած տնտեսություններով եւ առողջապահական համակարգերով։ Առաջին տեղում էլ Իսլանդիան է , երկրորդում՝ Շվեյցարիան, երրորդում՝ Ֆինլանդիան։ Անվտանգ երկրների քսանյակում են նաեւ Քաթարը, Սինգապուրը, Նոր Զելանդիան եւ Կանադան։ Հայաստանը զբաղեցրել է 62-րդ հորիզոնականը։ ԱՄՆ-ն՝ 65-րդ, Ճապոնիան՝ 43-րդ հորիզոնականը։ Ռուսաստանը զբաղեցրել է 108-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 71-րդ, Վրաստանը՝ 49-րդ։