Հայ-վիետնամական

Հայ-վիետնամական

Հայաստանը և Վիետնամը մտադիր են զարկ տալ տնտեսական համագործակցությանը։ Այս մասին երեկ Հանոյում հայ-վեիտնամական բանակցությունների ավարտին հայտարարեցին երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Նգույեն Սուան Ֆուքը։ Ֆուքը ողջունել է Վիետնամի վարչապետը ողջունել է Փաշինյանի հետհեղափոխական գործունեությունը, ներքաղաքական կայունության հաստատումը, Փաշինյանն էլ շեշտել է, թե որ տարվա ընթացքում վճռական քայլերի շնորհիվ իր թիմը կարողացել է որակապես փոխել երկրի տնտեսական և, մասնավորապես, ներդրումային միջավայրը:

Պայմանավորվել են, որ Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերին՝ Երևանում, դրան զուգահեռ կանցկացվի հայ-վիետնամական գործարար համաժողով: Հետո էլ՝ բանակցությունների արդյունքներով Երևանն ու Հանոյը ստորագրել են կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիր, պայմանավորվածություն ձեռք բերել մեղմացնելու հարկային քաղաքականությունը:

«Չար ու նախանաձ» կամ  «car u naxandz» հանրապետականներից Արմեն Աշոտյանը իր հերթական ֆեյսբուքյան գրառմամբ համոզվածություն էր հայտնել, որ որևէ լուրջ օրակարգ չկա, և Հանոյն էլ  այցերը վերածվելու են հերթական տուրիզմի։ Առաջարկել էր նաև գլոբուսը վերցնել պարոն Փաշինյանի ձեռքից։

Այնուամենայնիվ, հետաքրքիր է, միգուցե Փաշինյանի ու Ֆուքի սույն օպտիմիստական հայտարարությունների հետևում ինչ-որ լոգիստիկ հաշվարկներ ու վերլուծություններ ու, հետևաբար, ակնկալիքնե՞ր կան, երկկողմ հարաբերությունների ռազմավարական  առաջանցիկ քայլ-պոկում հայ-վիետնամական աղքատիկ առնչություններից ու իրականությունից։

Հարցը, թերևս, հռետորական է։ Ինչպես վկայում է ԱԳՆ կայքում զետեղված տեղակատվությունը, հայ-վիետնամական ապրանքաշրջանառությունը 2-3 ցուցանիշներով չնչին թվերի սահմանագծում է։

2015, 2016 և 2017 թվականներին  (2018–տվյալներն անգամ ներկայացված չեն) Վիետնամ արտահանվել է 131 հազար դոլարի և ներմուծվել 14731․9 դոլարի ապրանք, 2016-ին՝ արտահանվել 22 հազար դոլարի և մոտ այդքան դոլարի էլ ներմուծվել։ 2017-ին  157 հազար դոլարի չափ արտահանում է եղել, 6000 դոլարի չափ էլ ներմուծում։

Հայ-վիետնամական իրավանապայմանագրային դաշտն էլ բաղկացած է մի քանի արձանագրություններից ու համաձայնագրերից, որոնցից մեկն էլ ու ամենառաջինը 1992 թվականի՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրն է։

Անկախությունից ի վեր էլ մինչև Նիկոլ Փաշինյանի վեիետնամյան այցը այս երկիր եղել է 4 այց՝ ամեն տասը տարին մեկ պարբերականությամբ․1992-ին ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, 2002-ին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, 2012-ի փոտրվարի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նույն  տարվա հունիսին՝ Սերժ Սարգսյանը։ Հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանը։