Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթային պահեստներին․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինան հարվածել է ՌԴ-ի նավթային պահեստներին․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինայի արձակած անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սմոլենսկի մոտ գտնվող Ռազդորովո գյուղի նավթային պահեստին։

«Առաջին պայթյունը տեղի է ունեցել ժամը 03:15-ին, Ռազդորովո գյուղի մոտ գտնվող նավթային բազայի տարածքում (Սմոլենսկից մոտ 20 կմ հեռավորության վրա):  Մոտ 15 րոպե անց կրկին պայթյուն է լսվել, որից հետո արդյունաբերական օբյեկտի տարածքում հրդեհ ու ծուխ է առաջացել։ Արդեն առավոտյան ժամը չորսի մոտ լսվել են ևս մի քանի ուժեղ հարվածներ»,- գրում են ռուսական լրատվամիջոցները։

Բացի այդ, համացանցում տեսանյութ է հրապարակվել ենթադրաբար Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո բռնկված հրդեհի վայրից։

Դատելով կադրերից՝ հարձակման է ենթարկվել նավթավերամշակման գործարանը կամ նավթի պահեստը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ գիշերը ամբողջ երկրի տարածքում ոչնչացվել է 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք. երեքը՝ Կուրսկի մարզում, երկուսը՝ Բելգորոդի մարզում, ևս երկուսը` Վորոնեժի մարզում և մեկը` Սմոլենսկի մարզում: