Մահափորձ են կատարել Զվիադ Գամսախուրդիայի որդու վրա

Մահափորձ են կատարել Զվիադ Գամսախուրդիայի որդու վրա


Անհայտ անձը մահափորձ է կատարել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի վրա։ Այս մասին հայտնում է TV Pirveli-ն։ Դեպքը տեղի է ունեցել Ցոտնեի տան մոտ։ Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում։ Ունի կրծքավանդակի վնասվածք։ Հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության փորձ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 15 տարի ժամկետով։