Գերեվարվածների հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի դիմաց

Գերեվարվածների հարազատները գիշերն անցկացրել են կառավարության շենքի դիմաց

Երեկ հերթական անգամ կառավարության շենքի մոտ էին հավաքվել ռազմագերիների ծնողներն ու հարազատները։ Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ, որպեսզի վերջապես ստանան իրենց որդիների վերադարձի հետ կապված տեղեկատվություն, սակայն Փաշինյանը օգնականի միջոցով հասկացնել էր տվել, որ չի կարող ընդունել ծնողներին։ Գերեվարվածների հարազատներից մի քանիսն ամեն դեպքում հանդիպում էին ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպումը նրանց չի բավարարել, ըստ էության հստակ որևէ բան չի ասվել, ուստի, ինչպես նախապես էր հայտարարվել, ծնողները գիշերել են կառավարության շենքի մոտ, պահանջը նույն է՝ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։