Մայիսի սկզբին Իտալիայում կարող են վերաբացվել ռեստորաններն ու գինետները

Մայիսի սկզբին Իտալիայում կարող են վերաբացվել ռեստորաններն ու գինետները

Իտալիայի կառավարությունը դիտարկում է մայիսի չորսից ռեստորանների, գինետների եւ պուրակների վերաբացման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Վերջնական որոշում սակայն, կկայացվի մասնագետների կողմից տրված երաշխիքներից հետո, ինչպես նաեւ, հաշվի առնելով վերջին երկու շաբաթների համաճարակային իրադրությունը։ Եթե կարանտինային պայմանները թուլացվեն, ապա կձեռնարկվեն նախազգուշական բոլոր միջոցառումները, որոնք ցուցում կտան մասնագետները, ինչպիսիք են՝ անհատական հիգիենիկ պաշտպանության միջոցների կիրառումը, հատուկ կանոնները հանրային վայրերի մաքրության եւ այլնի հետ կապված։ Կպահպանվի սակայն մեծ խմբերով հավաքվելու արգելքը։