Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց

Քիչ առաջ Երևանի դատարանի Շենգավիթ նստավայրում մերժվեց նախաքննական մարմնի ՝ ԲՀԿ առաջնոր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

Փաստաբանները խոստացան դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչ հիմքով է մերժվել միջնորդությունը:

Դատարանի որոշումը բավականին ծավալուն է և փաստաբաններին տրամադրվել է նիստի ժամանակ:

Փաստաբաններն արձանագրեցին, որ դատարանը իր մեջ ուժ գտավ նման ճնշման պայմաններում օրենքը պահպանել և քաղաքական հետապնդման մասնակից չդառնալ: