Մեզ մոտ Սինգապուրի ճիշտ հակառակն է

Մեզ մոտ Սինգապուրի ճիշտ հակառակն է

Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

«Մի քանի օր առաջ Սինգապուրում էի՝ ինձ համար օրինակելի երկիր: 
Վերջին անգամ եղել էի 2013թ-ին, երբ լեգենդար Լի Կուան Յուն՝ ժամանակակից Սինգապուրի հիմնադիրը դեռ կենդանի էր: Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է այս տարիների ընթացքում փոխվել այդ պետությունը: 

Հաճելի էր տեսնել/իմանալ, որ լուրջ բացասական զարգացումներ դեռևս չկան այդ երկրում: Այսինքն, ինստիտուտներն այնքան են կայացած, որ նույնիսկ այդպիսի բացառիկ քաղաքական առաջնորդի չլինելը չի փոխել պետության բնականոն զարգացումը: 
Երբ հարցրի, թե ինչպե՞ս է դա հաջողվում 6 մլն բազմազգ բնակչություն ունեցող երկրում, ասեցին. 

Հիմնականում մերիտոկրատիայի շնորհիվ: Սինգապուրում շուրջ 10.000 ամենաարժանիները, կրթվածները, փորձառուներն են ղեկավարում մնացած բնակչությանը: Իսկ ընդհանուր բնակչությունը շատ չի տարբերվում աշխարհի միջին վիճակագրականից...

Ինչու՞ գրեցի այս մասին: 

Մեզ մոտ Սինգապուրի ճիշտ հակառակն է.
Եվ քանի դեռ իշխանության է անարժանների մեծամասնությունը, շարունակելու ենք մահեր ունենալ և ափսոսալ ամեն անգամ պոստ ֆակտում: 

Սրանք էլ կմնան պատմության մեջ որպես հայի արյունը ամենաշատ թափած հայկական իշխանություն: 

Հ.Գ. ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին: