Ադրբեջանցին ահաբեկել է Ֆրանսիայի նախագահին

Ադրբեջանցին ահաբեկել է Ֆրանսիայի նախագահին

Parisien թերթին հղելով՝ ադրբեջանական մամուլը գրում է, որ Ելիսեյան պալատի անվտանգության ծառայության հայցով ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանից Ֆրանսիա արտագաղթած մի երիտասարդի, որը սոցիալական ցանցերում նամակ է գրել Ֆրանսիայի նախագահի տիկնոջ դստերը եւ ահաբեկել, թե կհրապարակի նախագահական ընտանիքին վարկաբեկող նյութեր, եթե իրեն Փարիզում չտրամադրվի բնակարան եւ 300 000 եվրո առձեռն գումար:

Դատաքննությունը նշանակված է 2020թ. հունվարի 30-ին: Համացանցային ահաբեկչին, որի անունը չի հրապարակվում, սպառնում է հնգամյա բանտարկություն եւ 75 000 եվրո տուգանք:

Լուսանկարում՝ Ֆրանսիայի առաջին տիկինը՝ դստեր հետ: