Ռուսաստանում առաջարկում են մոբիլիզացնել 3 միլիոն մարդու 

Ռուսաստանում առաջարկում են մոբիլիզացնել 3 միլիոն մարդու 

Ռուսաստանում գոյություն ունեն ուժեր, որոնք ցանկանում են ռուս-ուկրաինական պատերազմի համար առաջիկայում մոբիլիզացնել մինչեւ 3 միլիոն մարդու։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական Դումայի Պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլեւը։

Ըստ նրա, նման ծավալի մոբիլիզացիան իրականացնելը դժվար կլինի, քանի որ զինակոչվածներին պետք է ապահովել զենքով, համազգեստով, տեխնիկայով, զինամթերքով եւ այլ պարագաներով։ Նա նկատել է, որ ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունները միանգամից այդքան արտադրանք չեն թողարկում։ Պատգամավորը նշել է, որ իշխանությունները որոշել են այլ ճանապարհով գնալ՝ հավաքագրում կատարելով պայմանագրային հիմունքներով։ Ըստ այս տարբերակի, մինչեւ տարեվերջ նախատեսվում է հավաքագրել 420 հազար զինվորական։ 

Կրեմլում առայժմ զերծ են մնում նոր մոբիլիզացիայից, քանի որ այն կարող է բացասաբար անդրադառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա, ինչպես որ եղավ նախորդ անգամ։ Բոլոր օրենսդրական ակտերը` կապված զանգվածային զինակոչի հետ, արդեն ընդունված են։ Առաջիկայում կքննարկվի եւ կընդունվի նաեւ մոբիլիզացիայից խուսափելու համար ազատազրկում նախատեսող օրենքը։