Հենց հիմա եկել ու կանգնել ենք թիվ մեկ մեղավորի՝ Նիկոլ Փաշինյանի մոտ․ մեր խոսքը 35 տարի առաջ ենք ասել, բան չի փոխվել

Հենց հիմա եկել ու կանգնել ենք թիվ մեկ մեղավորի՝ Նիկոլ Փաշինյանի մոտ․ մեր խոսքը 35 տարի առաջ ենք ասել, բան չի փոխվել

«Ո՞վ է թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն։ Մենք հենց հիմա եկել ու կանգնել ենք թիվ մեկ մեղավորի մոտ, դա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է՝ իր կառավարության թիմով։ Մենք այստեղ ենք ու մենք ուրիշ մեղավորներ չենք փնտրում։ Եթե այս ամենը շարունակվի այսպես, վստահեցնում եմ, որ սա ոչ մի լավ տեղ մեզ հաստատ չի տանելու։Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից կին։ Նշենք, որ մի խումբ կանայք, մասնավորապես «Բաբոն տեր է» նախաձեռնության անդամները, լուռ ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։

«Ես վստահ եմ, սակայն, որ սա այսպես չի շարունակվելու։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ինքը ժողովրդի ծառան է ու մենք ենք իրեն մանդատ տալիս կամ չենք տալիս որպես ժողովուրդ, որ ինքը գործունեություն իրականացնի Հայաստանի Հանրապետության անունից։ Հիմա հստակ ասում ենք, որ մենք իրեն մանդատ չենք տվել, որ ինքը Արցախ հանձնի, որ մեզ պառակտի, բանակը կազմալուծի։ Խոսքը միայն Նիկոլ Փաշինյանի մասին չէ, ցանկացած իշխանավոր նման մանդատ չունի։ Այդ մանդատը ունի միայն ու միայն ժողովուրդը, իսկ ժողովուրդը իր խոսքը դեռ 35 տարի առաջ է ասել։ Իսկ 35 տարի առաջվանից ի՞նչ է փոխվել։ Իրականում ոչինչ էլ չի փոխվել, որովհետև դրանք իրոք հիմնարար արժեքներ են։ Այդ հիմնարար արժեքների վրա է հիմնված մեր ամբողջ պետականությունը»,- հավելեց նա։