Այս պահին քննարկում ենք մեր հետագա յուրահատուկ գործողությունները․Սևակ Հակոբյան

Այս պահին քննարկում ենք մեր հետագա յուրահատուկ գործողությունները․Սևակ Հակոբյան

Մոտ մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքում իրականացվում են բողոքի ակցիաներ, երթեր, նստացույցեր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և Արցախի փրկության հարցով։  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք էր կազմակերպել նաև «Ազատագրական շարժումը»։

Շարժման մասնակիցները տարբեր նախաձեռնություններով, բողոքի ակցիաներով վերջին օրերին բերման էին ենթարկվում ոստիկանության աշխատակիցների կողմից։ Երեկ մայրաքաղաքում տեղի ունեցած հանրահավաքին նույնպես մասնակցել է «Ազատագրական շարժումը»։  

Hraparak.am-ը «Ազատագրական շարժման» համահիմնադիր Սևակ Հակոբյանից հետաքրքրվել է , թե այսօր շարունակելու՞ են իրենց մասնակցությունն ունենալ հանրահավաքին։

«Ինչպես բոլորին հայտնի է, «Ազատագրական շարժումը» ամիսներ առաջ նախաձեռնել էր Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը։ Մենք մի մասն ենք կազմում այսօրվա ժողովրդական պոռթկումի: Մայիսի 1-ին արված կոչին միավորվել ենք նաև մենք, քանի որ նույն գաղափարն ու նպատակը ունենք։ Մնալով համընդհանուր ընդդիմության շարքերի մեջ, այս պահին քննարկում ենք առաջիկայում իրականացվելիք յուրահատուկ գործողութունների ընթացքը, որոնց մասին շուտով կհայտարարենք»,-ասաց «Ազատագրական շարժման» համահիմնադիր Սևակ Հակոբյանը: