Հումորային վիճակ՝ տունը ձեռքներիցս առել են, մաման էլ մեռել է․․․

Հումորային վիճակ՝ տունը ձեռքներիցս առել են, մաման էլ մեռել է․․․

Ազգային ողբերգության շեմին լրիվ հումորային վիճակում ենք հայտնվել՝ Փաշինյանը երկու լավ լուր ունի, բայց մի վատ լուր էլ կա։ Ինքը սկսել է լավ լուրից, որ Ադրբեջանի հետ հիմնական սկզբունքները համաձայնեցված են։

Ցանկացած հայի, որ հարցնես, թե որո՞նք են հիմնական սկզբունքները, կասի՝ հանձնելը երևի։ Ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29.8 հազար քառ/կմ է, իսկ Ադրբեջանինը՝ 86.6 հազար.քառ/կմ: Նախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նոր չէ, որ ճանաչում ես, ամենօրյա թեմադ է, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին թող Ալիևը խոսի։

Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում է ու դա արդեն տարածքային ամբողջականության խախտում է։ Էն տարածքներում որ տեղակայված է Ադրբեջանը, այդտեղ մնալու՞ են , թե՞ ավելի հարմար տարածքներ են հանձնվելու։ Չեմ խորանում լավ լուրերի մեջ, որովհետև լավ լուրերի մեջ փնտրում ու չեմ գտնում լավ լուրը։ 

Իրական պատմություն է։ Սովետական տարիներին մեր գյուղում մեկի մայրը մահանում է։ Տղուն խոպանից կանչում ու որպեսզի հանկարծակիի չգա, ասում են՝ լավ լուրեր ունենք ասելու, շտապ արի։ Տղան գալիս, ասում են՝ այգին մշակել ենք, տան կտուրը սարքել, բայց մի վատ լուր էլ կա։ Դա թե՝ ո՞րն է։

Ասում են, դե տունը ձեռքներիցս պետությունը առել է, մամայի սիրտն էլ ճաքել, մեռել է։ Հիմա Նիկոլն է։ Լավ լուրերից հետո մի վատ լուր է ասում։ Ադրբեջանը համաձայնվել է, որ իր ասած բաները հանձնելուց հետո «մեզ հետ կբարիշի», մեզ չի կոտորի։ Դա լավ լուրն է։ Վատն էլ այն է, որ Ադրբեջանը բարձրագույն հովանավորությամբ և պաշտոնական մակարդակով ՀՀ-ն սկսել է կոչել «Արևմտյան Արդբեջան» և այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում: Դա ՀՀ-ի դեմ ռազմական նոր ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում․․․