Արման Աբովյանը երիտասա՞րդ, թե՞ տարեց ԲՀԿ-ական է

Արման Աբովյանը երիտասա՞րդ, թե՞ տարեց ԲՀԿ-ական է

ԲՀԿ ցուցակի թեկնածու, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին հարցրինք՝ ե՞րբ են ներկայացնելու իրենց՝ «անվտանգ հայրենիք, հզոր պետություն» խոստացող նախընտրական ծրագիրը։ «Դե, ըստ էության, արդեն հիմնական դրույթները ներկայացված են՝ թե՛ անվտանգային ոլորտի հետ կապված, թե՛ տնտեսական, որ մինչեւ 3 միլիոն դրամի զրոյացման ծրագիր ենք ներկայացնելու, ինքը գնում է, շարունակական ներկայացվում է»,-ասաց Աբովյանը։ Հարցին՝ Գագիկ Ծառուկյա՞նն է անձամբ գրում ծրագիրը, Աբովյանն ասաց․ «Այո։ Ասեմ՝ ծրագրի շուրջ աշխատանքները շուտվանից էր սկսել պարոն Ծառուկյանը»։

- Այսինքն՝ ինքը տիրապետո՞ւմ է ե՛ւ անվտանգության ոլորտին, ե՛ւ տնտեսական, ե՛ւ առողջապահական։

- Լինելով քաղաքական կառույցի ղեկավար՝ այո, բոլոր էն հարցերը, որոնք բարձրացվում են, իր կողմից, իհարկե, համապարփակ քննարկման են արժանանում, առհասարակ։

- «Դաբրոն» ինքն է տալիս, այսինքն։

- Չէ, «դաբրոյի» խնդիր չի էստեղ, ծրագրի խնդիր է։ 

- Ի դեպ, Դուք ԲՀԿ-ի երիտթեւի՞ց եք, թե՞ ավելի տարեցների շարքերն եք համալրել։

- Դա արդեն թողնում եմ Ձեր հայեցողությանը։

- Իսկ Ձեր հայեցողությա՞մբ։

- Չգիտեմ, դժվարանում եմ ասել։

- Վահե Էնֆիաջյանը երիտթեւի՞ց է, թե՞ սերնդափոխություն եք ուզում անել, դրա համար նա այլեւս չկա ձեր ցուցակում։

- Քաղաքական սերնդափոխություն։