ԲԴԽ-ն պատժելու է դատավորներին

ԲԴԽ-ն պատժելու է դատավորներին

Բարձրագույն դատական խորհրդի էջով նախօրեին մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ ներկայացվում էր դատարաններում տարիներ շարունակ ձգձվող աղմկոտ գործերի մասին։ Դրանք են` Սերժ Սարգսյանի, Լևոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի, Մանվել Գրիգորյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործերը։

ԲԴԽ մի քանի աշխատակիցներ ներկայացնում էին, թե որ գործը ում մեղքով է տարիներով հետաձգվել, նրանք վերջում գալիս են այն եզրակացությանը, որ «վատ» դատավորներն են Լևոն Երանոսյանի գործը քննող Հարություն Մանուկյանն ու Ռոբերտ Քոչարյանի գործով զբաղվող Աննա Դանիբեկյանը։

Մենք տեղեկություն ենք ստացել, որ «սարքած» այս տեսանյութի հիման վրա շուտով արդարադատության նախարարությունում այս 2 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվելու։ Բարձրագույն դատական խորհուրդն էլ պատժելու է նրանց` հանրությանը ցույց տալու համար, թե ովքեր են մեղավորները, որ չեն պատժվում նախկին իշխանության ներկայացուցիչները։

Նշենք, որ համացանցում քննադատական գրառումներ են կատարվում տարածված տեսանյութի վերաբերյալ։