Նախարարությունից դեռևս պատասխան չկա

Նախարարությունից դեռևս պատասխան չկա

Մենք գրել էինք, որ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ Արա Քամալյանին ցանկանում են հեռացնել բանակից։ Մեր նախորդ զրույցում տեղակացանք, որ 26 տարվա զինծառայողի գործերը ուղարկվել են պաշտպանության նախարարություն, և ըստ այդմ պարզ կդառնա, թե նա կշարունակի՞ ծառայել բանակում։ Զորմասի զինվորներից մեկից նամակ ստացանք, որում նա խնդրում էր տեղեկացնել, թե ինչ ընթացք են ստացել Քամալյանին վերաբերող գործերը։ Փոխգնդապետը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ պատասխան չի ստացել, այն ժամանակ արձակուրդում էր, այժմ ծառայության մեջ է, և  գնում է զորամաս։