Երբվանից է հնարավոր ստուգել «Գրին քարտի» արդյունքները

Երբվանից է հնարավոր ստուգել «Գրին քարտի» արդյունքները

2022-ի նոյեմբերի 8-ին լրացել էր  ԱՄՆ Բազմազանության վիզաների ծրագրի՝ «Գրին քարտի» խաղարկության 2024 թվականի հայտերի ընդունման ժամկետը։ 2024 թվականի հայտերի համար հասանելի կլինի մինչև 55 հազար բազմազանության վիզա։ Երեկոյան 23։55-ից սկսած բոլոր դիմողները հնարավորություն են ունենալու ստուգել իրենց արդյունքները։ Պրոցեսը տևելու է մինչև սեպտեմբերի 30-ը։

Այս պահին դեռևս տեղեկություն չկա, թե ՀՀ-ից որքան մարդ է դիմել Գրին Քարտ DV-2024-ի խաղարկությանը մասնակցելու համար։ 2021-ին, օրինակ, դիմել էր ՀՀ մոտ 160 հազար քաղաքացի։