Սոչի մասաժի՞ ես գնում, որ ինչ ասի՝ անես․․․  

Սոչի մասաժի՞ ես գնում, որ ինչ ասի՝ անես․․․  

Փոքր էի։ Ապրում էինք գյուղում, սեփական տան։ Մի փոքրիկ հավանոց ունեինք։ Մի օր գիշերը հավանոցում տարօրինակ ճղճղոց ենք լսում։ Մտածեցինք, որ աղվես է մտել։ Պապս հրացանն առավ ու բոլորս նրա հետևից հավաբուն իջանք։ Ու ի՜նչ տեսանք։ Մի հարբեցող հարևան ունեինք, մեշոկը առել ու հավերը ճղճղոցով, փետուրները քանդելով լցնում է մեջը։ Մեզ տեսնելով, մեշոկը ցած գցեց ու անմեղ հրեշտակի տեսքով ասաց՝ եկել էի, որ  ստեղ մի քիչ հանգստանայի։ Պապս էլ թե․
-Այ ալկաշ,-  ինչա՞ ստեղ Սոչի՞նա, Յալթա՞ն ա, որ եկել ես հանգստանաս։

Ասաց ու «տուր թե կտաս շան ճակատին»։ Հավ ու աքլոր «վրա էին տվել» այդ հարբեցողին։ Անգամ նրանք էին հասկանում, որ այդ մարդը սուտխոսան չարիք է ու եկել է, որ իրենց վերջը տա։ Պուպուս ձեռքից հազիվ խլեցինք էդ հարբեցողին։ Նա էլ թե ի՜նչ «լեզու էր թափում», անգամ մենք էինք խղճում՝ ձեր ոտի տակի հողը դառնամ, ինչ ասեք՝ կանեմ, մենակ թե ինձ գյուղամիջում խայտառակ չանեք․․․ 

Հիմա Փաշինյանն է։ ՔՊ համագումարում նոր շոու է սկսել։ Պուտինին ասում է՝ պատրաստ եմ Սոչիում ինչ ասես՝ անեմ։ Պուտինը մասաժի՞ստ է, թե՞ քո մարզիչն է, որ ինչ ասի՝ անես։ Կամ դու Սոչի մասաժի՞ ես գնում, որ ինչ ասի՝ անես․․․  
«Ես ասում եմ, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

Սոչին քո 15 ցանկության կետերի կատարման տե՞ղն է, թե՞ ոտերը տակդ դողում են։ Քեզ ի՞նչ է անելու Պուտինը։ Դու ժողովուրդիցդ վախեցիր, որ անգամ չգիտեն, թե որոնք են 15 ցանկությանդ կետերը։ Ու ցանկությանդ կատարման գագաթնակետին կարող է քեզ էլ մոռանաս, որ եղել ես։