Թեհրանում այսօր կկայանա 3+3 ձևաչափով հանդիպումը․ Լավրովը ևս կմասնակցի

Թեհրանում այսօր կկայանա 3+3 ձևաչափով հանդիպումը․ Լավրովը ևս կմասնակցի

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է,որ այդ երկրի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը կմասնակից Իրանում կայանալիք «Կովկասյան զարգացումները» թեմայով հանդիպմանը:

Մարիա Զախարովան հաստատել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությունը երկուշաբթի օրը Իրանում նախատեսված հանդիպմանը։

«Մենք հաստատում ենք Լավրովի բանակցությունները Թեհրանում, որոնք նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասել է  Զախարովան։

Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների 3+3 ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Թեհրանում,Հարավկովկասյան տարածաշրջանի հարցերը քննարկելու և քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցման, էներգետիկայի և այլ ոլորտներում  տարածաշրջանային համագործակցությունները ընդլայնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու համար:  

Տարածաշրջանային այս խմբի ձևավորման կարևորագույն նպատակներից է տարածաշրջանի խնդիրների լուծումը տարածաշրջանային երկրների ներկայությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության, ուստի վաղը կայանալիք հանդիպման առանցքներից են լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։

«3+3»-ի առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում՝ առանց Վրաստանի ներկայության։

«3+3» հանդիպման անցկացումը կարևոր քայլ կլինի Իրանի 13-րդ շրջանի կառավարության հարևանության քաղաքականության և հարևանների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և առանց արտաքին միջամտության տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ։