Թուրքիայում վախեցել են ամերիկյան սանկցիաներից

Թուրքիայում վախեցել են ամերիկյան սանկցիաներից

Թուրքիայում վախեցել են ամերիկյան հակաիրանական սանկցիաներից ու այդ սանկցիաներով պայմանավորված դադարեցրել նավթի ներկրումն Իրանից։ Այս մասին հայտնում է news․ru-ն, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Ըստ հրապարակման, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Յավուզ Սելիմի՝ ԱՄՆ կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել է նաեւ այդ հարցը։ Թուրքական կողմը հավաստիացրել է Միացյալ Նահանգներին, որ որպես վերջինս ռազմավարական դաշնակից Անկարան չի խախտի սանկցիաները եւ կօգտվի միայն ընդմիջարկված ժամկետից, որը լրացել է մայիսի 2-ին։